Երգչուհի Սլավան վերջերս է ունեցել իր երկրորդ բալիկին: Նրա մեծ աղջիկն արդեն 12 տարեկան է, իսկ երկրորդ դուստրը` դեռ մի քանի շաբաթական: Երգչուհին որոշել է տանը երկար չնստել. երեխային վստահել է դայակին, կրկին անցել աշխատանքի եւ ամուսնու հետ, ով, ի դեպ, մեծ է կնոջից 28 տարով, սկսել է հաճախակի երեւալ տարբեր միջոցառումներին: Սլավայի խոսքերով` կինը չպետք է մոռանա, որ առաջին հերթին ինքը կին է, հետո նոր մայր, տնային տնտեսուհի եւ այլն: «Եթե ամբողջ օրն անցկացնես տանը` խոհանոցում կամ հեռուստացույցի առաջ, կդառնաս շատ անհետաքրքիր կին քո տղամարդու համար»,-ասել է ակտիվ մայրիկը:
ԱՅՍՊԻՍԻ ՄՈՏԵՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ