ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գիտեմ, որ ըստ եկեղեցու` շուտով մեծ պահքի շրջանն է, եւ ինձ հետաքրքրում է, թե կոնկրետ երբ է սկսվում պահքը, ինչ խորհուրդ ունի այն: Եթե ես մկրտված չեմ, կարո՞ղ եմ պաս պահել:

Արմինե Բրսոյան, 20 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի պահքի շրջանը փետրվարի 20-ից ապրիլի 7-ն է: Գլխավոր խորհուրդը մաքրվելն է թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Պահքի շրջանում սննդից պետք է հանվեն կենդանական ծագման ուտեստները, բայց միայն սննդի մեջ  փոփոխություններ կատարելը չի համարվում պահք: Անհրաժեշտ է հոգեւոր մաքրության հասնել` չխաբել, չնախանձել եւ նմանատիպ վատ քայլերից հրաժարվել: Այն մարդիկ, որոնք կնքված չեն, բայց մեծ հավատ ունեն եւ ցանկանում են պահք պահել, միանշանակ կարող են: Կարող են մասնակցել նաեւ պատարագին, բայց  պատարագի վերջում տրվող նշխարքը վերցնել չի կարելի:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գեղամ
սարկավագ Ավետիսյան, բուհերի
հոգեւոր պատասխանատու


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հոգեւորականները հավատացնում են նաեւ, որ մարդու սննդակարգում տեղի ունեցող փոփոխությունը հատուկ նշանակություն ունի ձմեռային միատեսակ սննդից հրաժարվելու առումով, եւ այն մեծապես նպաստում է մարդկանց առողջության վերականգնմանը: Ինչ վերաբերում է վերը թվարկված բարոյական չափանիշներին, ապա դրանք ոչ միայն պահքի շաբաթներին, այլ միշտ պետք է պահպանել:




Լրահոս