Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 10-ին Մասիս բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող մահացած պտուղներ են հայտնաբերվել:
Armlur.am-ը Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 277-րդ հոդվածի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) և կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հայտնաբերված ներարգանդային փուլում գտնվող 2 պտուղներից մեկը ինֆեկցիոն բաժանմունքի մոտ է եղել, երկրորդը՝ դիահերձարանին հարող տարածքում:
Առաջինի դեպքով քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածով (ապօրինի աբորտ կատարելը):
Այս առիթով Armlur.am-ի հետ զրույցում Մասիս ԲԿ-ի փոխտնօրեն Վարդան Տիգրանիչը հայտնել էր, որ «Առողջության զարգացման կենտրոն» կազմակերպությունը հավաքագրում է մահացած պտուղները, ապա` թափում: Սրա արդյունքում էլ անհասկանալի հանգամանքներով մահացած պտուղները հայտնվել են բուժկենտրոնի բակում:
Տաթև Հարությունյան