
Մի քանի օր առաջ հանդիպելով մեծ խումբ քաղաքական գործիչների հետ, Սերժ Սարգսյանը շատ խիստ նախատել է նրանց` բերանբացության համար: Ասել է, թե ամոթ է, որ ինչ-որ հարցեր են քննարկում, իսկ հաջորդ օրը բացում են թերթերը և տեսնում են, որ ողջ խոսակցության մանրամասները փոխանցվել են լրագրողներին: Նա նկատել է, որ դժվար չէ պարզել, թե ովքեր են արտահոսքի հեղինակները: Ներկաներից ոմանք փսփսացել են, որ ամենից շատ ինֆորմացիա դուրս է գալիս հենց նախագահականից, և Սերժ Սարգսյանը լավ կլինի իր աշխատակագմի ներսում փնտրի ինֆորմացիայի արտահոսքով զբաղվողներին: