
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ 2007-ին խորհրդարան էր մտել թիվ 41 ընտրատարածքից (Տավուշի մարզ), նախօրեին դիմում է գրել` ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Այս մասին թերթի թղթակցին երեկ հայտնել է ինքը` Հակոբյանը: Վերջինս 2007թ. Աժ ընտրությունների նախաշեմին իշխանության հորդորով դուրս էր եկել ՕԵԿ-ից և դարձել Աժ պատգամավոր: Կոալիցիոն վերջին բանակցությունների արդյունքում նախագահականից Հակոբյանին հորդորում էին կրկին վերադառնալ ՕԵԿ, որպեսզի ստացվի, որ թիվ 41 ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է ՕԵԿ-ական թեկնածուի, որովհետև մյուս ընտրատարածքներում էլ ՕԵԿ-ին բաժին հանելու հնարը չէր գտնվում: Հակոբյանը, սակայն, չէր ուզում վերադառնալ ՕԵԿ, համարելով, որ այդ կուսակցության անդամ լինելը կփոքրացնի կրկին պատգամավոր դառնալու իր հնարավորությունները: Եվ ահա, ՕԵԿ-ից խուսափելու համար դիմում է գրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Առաջիկա օրերին պարզ կդառնա` ՀՀԿ-ն պատգամավորին ընդունու՞մ է իր շարքերը, թե՞, այնուամենայնիվ, պնդում է ՕԵԿ տարբերակի վրա: