Անհետացած դիտորդները կապվել են ԵԱՀԿ-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ-ն կապ է հաստատել Ուկրաինայի հարավ-արևելքում անհետացած դիտորդների երկու խմբի հետ: Դրանցից մեկի հետ կապը կորել էր մայիսի 26-ին Դոնեցկի մարզում, մյուսի հետ` մայիսի 29-ին` Լուգանսկի մարզում:

Ուկրաինայի ԱԳՆ-ն պնդում էր, որ ԵԱՀԿ դիտորդները գերեվարվել էին Կիևի իշխանությունների զինյալ հակառակորդնրի կողմից: Ընդ որում, անջատողականների ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել դիտորդական առաքելության առևանգման պատասխանատվությունը. հիշեցնում է Интерфакс-ը:

Միջազգային դիտորդների երկու խմբերն էլ դեռևս ազատ չեն արձակվել: Առաջին խմբի կազմում են Շվեյցարիայի, Էստոնիայի, Թուրքիայի և Դանիայի քաղաքացիներ: Երկրորդ խումբը բաղկացած է չորս դիտորդներից և ուկրաինացի թարգմանչից:




Լրահոս