«Հայբիզնեսբանկը» հատուկ ուշադրություն է դարձնում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեխաների միամսյակ» ծրագրի շրջանակում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ս.թ. հունիսի 18-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում վերաբացեց կապիտալ վերանորոգված ցերեկային ստացիոնար սենյակը եւ դրան հարող միջանցքը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի բուժման գործընթացի կազմակերպումը` շնորհիվ հարմարավետ կահավորանքի եւ Բանկի կողմից ձեռք բերված բժշկական սարքավորումների (պերֆուզատոր):

Ցերեկային ստացիոնար սենյակում բուժվում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հավատարիմ մնալով իր կարգախոսին, առանձնակի ուշադրություն է դարձնում երեխաներին, քանի որ առաջին հերթին նրանց համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը: Իսկ այսօր մեծ ուրախությամբ եւ պատրաստակամությամբ փորձում ենք օգտակար լինել հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաներին», – նշում է Բանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Բարձր տրամադրության համար Բանկի աշխատակիցները խաղասրահի համար երեխաներին նվիրեցին խաղալիքներ եւ մանկական գրքեր, իսկ ստացիոնար սենյակի համար՝ հեռուստացույց: Կարեւոր է նաեւ այն, որ Բանկը «Շնչող պատեր» նախաձեռնության միջոցով վերանորոգված միջանցքի պատերը ներկել է մանկության տաք գույներով. հայտնի մուլտհերոսների պատկերները երեխաներին ժպիտներ կպարգեւեն, իսկ պատերին փակցված երեխաների ձեռագործ նկարները, որոնք խնամքով շրջանակվել են Բանկի կողմից, հիացմունքով լի ուրախություն կպատճառեն բոլորին:

Հատկանշական է, որ ծրագրի իրականացումն անմիջական կապ ունի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ավանդատու հաճախորդների հետ, որոնց կողմից ներդրված յուրաքանչյուր «ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱ» կամ «ԲԱՐԻ ԿԱՄՔ» ժամկետային ավանդի գումարի 0.1%-ի չափով, Բանկն իր հաշվին, փոխանցում է կատարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հատուկ հաշվին եւ գոյացած միջոցներով էլ նախաձեռնել է բարի գործ երեխաների համար:

ABB3

ABB2

ABB1

 




Լրահոս