
ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները “”Հայաստանի էլեկտրական ցանցեր”” ընկերությունում 11 դեռ չեն ավարտվել: Ըստ “”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրների`առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ: ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ շուտով “”Հայաստանի էլեկտրական ցանցեր””-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում, թեև լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Թերթը հիշեցնում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, և հարուցվեց քրեական գործ: