Գ. Սահակյան. Հովիկ Ամբրահամյանը ամբողջ օրը ՀՀԿ շտաբում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրավիրված ասուլիսին լրագրողները ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին` որտեղ է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: “Շատ ուրախ եմ, որ կարոտում եք: Առավոտից երեկո նա գտնվում է մեր շտաբում”,-պատասխանեց նա:Այն հայտարարությունները, թե ՀՀԿ-ն բաժանվել է երկու թեւի, Գալուստ Սահակյանն անհիմն համարեց: ՀՀԿ փոխնախագահը նաեւ անդրադարձավ ԱԺ-ում ուրիշի փոխարեն քվեարկելու ավանդույթինեւև նշեց, որ այն կանխելու եւ պատժելու համար ԱԺ նախագահը լիազորություններ չունի: “Սա ոչ զանցանք է եւ ոչ հանցանք, օրենքը նման դեպքերում թույլ է տալիս ԱԺ-ին ինքնուրույն որոշել”,-ասաց նա Այդուհանդերձ Գալուստ Սահակյանը հավելեց, որ բոլորը քննադատում են, չմատնանշելով, որ վերջին հաշվով նման խնդիր բոլոր խմբակցությունների պատգամավորների կողմից էլ առաջանում է:




Լրահոս