Ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Խորաս Սիլվերը չորեքշաբթի մահացել է Նյու Յորքում 85 տարեկան հասակում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նա համարվում էր հարդ-բոպի ամենավառ երաժիշտներից մեկը:
Սիլվերն իր երաժշտական կարիերան սկսել է որպես սաքսաֆոնիստ: Նա նվագել է Կոնեկտիկուտ նահանգի ակումբներում, ուր նաև նվագել է այն պահին արդեն հայտնի երաժիշտ Ստեն Գետցը:
Այս բանից հետո, երբ 1950-ականներին Սիլվերը տեղափոխվել է Նյու Յորք, սկսել է դաշնամուր նվագել և ելույթ ունենալ Blue Note ջազային ակումբում: Նրա կոմպոզիցիաներից որոշները շատ հայտնի են դարձել; Դրանցից են Song for my Father, The Preacher և Filthy McNasty:
Սիլվերը ելույթ է ունեցել ջազի լեգենդներ Լեստեր Յանգի, Մայլզ Դեվիսի և Արտ Բլեյդի հետ: