ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին կազմել է 409.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.71 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.94 դրամ (աճել է 2.32 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.97 դրամ (աճել է 0.11 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.73 դրամ (աճել է 2.16 դրամ):
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 16,732.8 դրամ, արծաթը՝ 258.09 դրամ, պլատինը՝ 18,838.42 դրամ։
Հունիսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կատարվել է 1,4 մլն դոլարի առքուվաճառք։ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը կազմել է 409.50, առաջարկը՝ 409.70 դրամ։