Ուկրաինացի ծայրահեղական պատգամավորը ծայրաստիճան «կանաչել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաիանայի ծայրահեղական կուսակցության ղեկավար Լայշկոյի վրա, ով հայտնի է իր խուլիգանական արարքներով, «զելյոնկա» են լցրել:

Դեպքը տեղի է ունեցել Լվովի հեռուստաընկերության մոտ: Պատգամավորն այնտեղ է ժամանել հեռուստածրագրերից մեկի տեսագրությանը մասնակցելու նպատակով:

Մուտքերից մեկի մոտ նրան դիմավորել է բողոքողների խումբը: Ցուցարարներից մեկը հանկարծակի մոտ է վազել և նրա դեմքին «զելյոնկա» լցրել. տեղեկացնում է Россия 24-ը:

Լվացվելու Լյաշկոյի բոլոր փորձերն ապարդյուն են եղել, այնպես որ, նա ստիպված է եղել եթեր դուրս գալ կանաչ դեմքով:

Օլեգ Լյաշկոն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է: Վերջերս անցկացված նախագահական ընտրություններում նա գրավել էր երրորդ տեղը: Ծայրահեղականների առաջնորդը բազմիցս կանգնել է դատարանի առջև և կասկածվում է մանկապղծության մեջ:




Լրահոս