Չինացիները սպանում և ուտում են շներին՝ այդ կերպ իրենց վերաբերմունքը ցուցադրելով կենդանիների իրավունքների պաշտպանների կողմից իրականացվող բողոքի ակցիաների նկատմամբ:
Չինական մի շարք քաղաքների բնակիչներ անցած հանգստյան օրերին հավաքվել և սկսել են ուտել շներին՝ այդ կերպ նշելով տարվա ամենաերկար օրը: Տեղի բնակչությունը դեմ է վերջին շրջանում անցկացվող բողոքի ակցիաներին և ցանկանում է ազատորեն շարունակել օգտագործել իր սննդակարգում շան միսը:
Լուսանկարներում ներկայացված է «տոնական» օրվա ընթացքը: Չինաստանի Յուլին քաղաքում ընդունված է համարել, որ շան միս ուտելու դեպքում մարդն առողջ կմնա ողջ ձմեռվա ընթացքում:
Շան մսի օգտագործման դեմ հանդես եկող ակտիվիստները նշում են, որ այն վտանգ է պարունակում մարդու առողջության համար: Շները կարող են ուտել թունավոր արտանետումներ, ինչն էլ իր ազդեցությունը կարող է ունենալ մարդու վրա:
Կառավարությունը հրահանգել է նշված քաղաքի ռեստորանների մենյուից հանել շան մսով պատրաստված ուտեստները, սակայն շարունակվում է շան մսի վաճառքն ու օգտագործումը, ինչն օրինական է Չինաստանում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստում քննարկվում էր «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագծի քննարկումը, որի որոշ դրույթներ սահմանում են. «Օրենքով արգելվում է կենդանիներին վախեցնել, արգելվում է միմյանց դեմ լարել, արգելվում է առանց ցավազրկողի ամորձատելը, արգելվում է կենդանիների մարմինների դյուրազգաց մասերը ճզմելը, արգելվում է պոչից քաշելը, արգելվում է կենդանիների եղունգները կտրելը…»:
Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեր օրինագիծը մշակած գյուղատնտեսության նախարարը չինացիների այս «անմարդկային» արարքին: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ: