2014թ.-ին զբոսաշրջության համար ամենամատչելի քաղաքը հանդիսանում է Հանոյը (Վիետնամ): Զբոսաշրջության փորձագետները նման հետևության են հանգել՝ համապատասխան հարցում անցկացնելով:
Քաղաքների ցանկը կազմվել է չորսաստղանի հյուրանոցում մեկ գիշեր երկու մեծահասակների մնալու, օդանավակայանից և հակառակ ուղղությամբ տաքսիի, ռեստորանում ընթրիքի, հինգաստղանի հյուրանոցում կոկտեյլի գնի հաշվարկով:
Պարզվել է, որ ծառայությունների այդ հավաքածուն ամենաէժանը կլինի վիետնամական Հանոյ քաղաքում, տեղեկացնում է Lenta.ru-ն: Այնտեղ այդ ամենի համար անհրաշետ կլինի վճարել 155,3 դոլար: Եվրոպայից և հակառակ ուղղությամբ թռիչքը կարժենա 1185 դոլլար:
Ստորև ներկայացնում ենք 2014թ.-ի ամենաէժան քաղաքների 10-յակը.
Հանոյ, Վիետնամ ($155,3)
Ջակարտա, Ինդոնեզիա ($161)
Շարմ էլ Շեյխ, Եգիպտոս ($162)
Բանգկոկ Թայիլանդ ($164,7)
Սոֆիա, Բուլղարիա ($190,5)
Կեյպթաուն, ՀԱՀ ($193,5)
Մումբայ, Հնդկաստան ($193,7)
Կուալա Լումպուր, Մալազիա ($198,7)
Պրահա, Չեխիա ($200,7)
Բուդապեշտ, Հունգարիա ($203,4)