Հայ ուսանողները մասնագիտական կրթություն կստանան Լիտվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են ՀՀ և Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը:ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հուշագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը: Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար: Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում:Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի հայ համայնքի հետ:




Լրահոս