Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականի պարտությունները:
«Տեղին է նշել, որ Իսպանիայի` առաջնությունը լքելու գործում իրենց «ներդրումն» ունեն Հոլանդիայի և Չիլիիի հավաքականները: Նրանք արեցին այն, ինչ պետք է անել ժամանակակից ֆուտբոլում` տակտիկապես մտածել:
Իսպանիան վերջին 4-6 տարիներին այնքան լավ էր խաղում, որ մարդիկ նայում էին նրանց և սովորում: Լուի վան Գալը հիանալի էր վերլուծել իսպանացիների խաղը, իսկ Խորխե Սամպաոլին ավելին արեց: Հանուն արդարության՝ պետք է ոչ թե ասել «Իսպանիան վատ էր խաղում» (ինչին նույնպես համամիտ եմ), այլ՝ Չիլիի ընտրանին հիանալի խաղ ցուցադրեց, ինչի համար շնորհավորում եմ Սամպաոլիին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Eurosport.com-ը: