Փետրվարի 23-ին Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանդիպեց Եվրոխորհրդարանի պատգամավոր, Լիբերալ խմբակցության անդամ Քրիստիան Սիլվիո Բյուսոյի եւ Եվրոխորհրդարանի Լիբերալ դեմոկրատների ալյանսի քաղաքական հարցերով խորհրդական Անտոնիոս Նեստորասի հետ:Զրուցակիցները քննարկեցին այս տարվա մայիսի 11-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության` ELDR խորհրդի տարեկան նիստին առնչվող հարցեր: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՀՀ ներքաղաքական զարգացումները, այդ թվում` Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրությունները: Այս համատեքստում Արամ Մանուկյանը Եվրոպացի հյուրերին տեղեկացրեց ընտրությունների ժամանակ կատարված համատարած ընտրակեղծիքների մասին:Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Արամ Մանուկյանը նշեց, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի վրա: “Սակայն այս խնդիրները կարող են լուծվել միայն Հայաստանում ժողովրդավար, օրինակարգ իշխանություն ձեւավորվելու դեպքում: Միայն օրինակարգ իշխանությունն է ի վիճակի լուծելու նման հարցեր”,- նշեց ՀՀՇ վարչության նախագահը:Զրուցակիցները հատուկ անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստանում սպասվելիք առաջիկա ընտրություններին: ՀՀՇ վարչության նախագահը Եվրոխորդարանի պատվիրակության անդամներին հորդորեց շատ դիտորդներ ուղարկել Հայաստան` ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու համար:Հանդիպման ժամանակ նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ալյանսի հետ տեղեկություններ փոխանակելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը, ՀՀՇ վարչության անդամ Լեւիկ Խաչատրյանը եւ ՀՀՇ ԵՄ անդամ Սամվել Թեյմուրազյանը:
Արամ Մանուկյանը հանդիպել է ԵԽ պատգամավոր Սիլվիո Բյուսոյի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ