
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի զորամասերից մեկում օրեր արաջ ինքնասպանության փորձ կատարած երիտասարդի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Զինվոր Երեւան է տեղափոխվել 3 օր առաջ և վերջին երկու օրերին կոմայի մեջ է եղել: Զինծառայողի ընտանիքը առայժմ տեղեկություններ չունի, թե ինչ պատճառներից ելնելով է 19-ամյա զինծառայողն ինքնասպանության քայլին գնացել: Նշենք, որ զինծառայողը ԼՂՀ էր զորակոչվել Արարատի մարզի Արարատ գյուղից, այժմ Էրեբունի բժշկական կենտրոնում է: ՊՆ քննչական վարչության լրատվական բաժնիցՄերի Սարգսյանը armlur.am -ին հայտնեց, որ արդեն հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու` 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն: