Հայաստանը եվ Եվրոպան կրողն են մի արժեհամակարգի, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` փետրվարի 23-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Աժ պատգամավոր, հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանի: Մայր աթոռի մամլո դիվանից armlur.am -ին տեղեկացնում են, որ ողջունելով պատվիրակության անդամների այցը Մայր աթոռ ` Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ Հայաստանը և Եվրոպան կրողն են մի արժեհամակարգի, որի հիմքում ընկած են քրիստոնեական արժեքները, որոնք այսօր էլ պիտի շարունակեն հիմք ծառայել համագործակցության և կյանքի հետագա զարգացման համար: Վեհափառ հայրապետը նաև կարևորել է հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում` մաղթելով նորանոր հաջողություներ հանձնաժողովի առաքելությանը: Նորին սրբությունը վստահություն է հայտնել, որ նման ժողովների անցկացումը և փորձառության փոխանակումը մեծապես կնպաստեն Հայաստանի առջև ծառացած տարբեր մարտահրավերների հաղթահարմանը և երկրի առաջընթացին:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությանը խաղաղասիրական առաքելության մեջ, կարևորվել մարդկանց և ազգերի միջև սիրո, համերաշխության և փոխըմբռնման ոգու հաստատմանն ուղղված ջանքերը: Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին` Նորին սրբությունը տեղեկություններ է հաղորդել Հայոց եկեղեցու պատմության, կառուցվածքի, տարբեր երկրներում գործունեության վերաբերյալ: Գարեգին Բ-ն խոսել է նաև քույր եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու հարաբերությունների, ինչպես նաև երիտասարդության հետ տարվող աշխատանքների մասին: Ընդունելությունից հետո պատվիրակության անդամներն այցելել են Մայր տաճար, ապա Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն: 




Լրահոս