Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը որոշում է կայացրել հետ կանչել ավելի քան 90 հազար ավտոմեքենա՝ դրանցում հայտնաբերված թերության պատճառով,- հայտնում է ITAR-TASS-ը: Հաղորդվում է, որ հետ կկանչվեն 2010-2011 թթ. արտադրված Serena եւ Landy մինիվենները, ինչպես նաև Juke-ի սպորտային տարբերակը:
























