
Անգլիայի հավաքականն այսօր ֆուտբոլի 2014թ. աշխահի առաջնության շրջանակներում մրցում էր ուրուգվայցիների հետ: Առաջին խաղակեսից հետո Անգլիան պարտվում էր նվազագույն հաշվով: Առաջին գոլը 39-րդ րոպեին խփել էր հարձակվող Լուիս Սուարեսը:
Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում ուրուգվայցիները, իսկ տարածքային առավելություն` Անգլիան: Երկրորդ խաղակեսում անգլիացիները մեծացրեցին ճնշումը և Ուեյն Ռունին խփեց իր առաջին գոլն ու հավասարեցրեց հաշիվը: Սակայն 85-րդ րոպեին Սուարեսն իր հաշվին դուբլ գրանցեց և առաջ մղեց իր թիմին:
Այս հաղթանակը Ուրուգվայի հավաքականի համար միայն հույսեր է արթնացնում, սակայն Անգլիայի համար առաջնությունն արդեն ավարտված է:
ԱԱ-2014, D խումբ, երկրորդ տուր`
Ուրուգվայ-Անգլիա` 2:1
Լուիս Սուարես, 39, 85- Ռունի, 75