«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտոնավարման երկարակեցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները գերազանց կատարել:
«Ինստիտուտում երբ են ուսանողին հեռացնում. երբ որ քննությունը չի տալիս, չէ՞, վարչապետի առաջին քննությունը եւ հիմնական գնահատականը դա տնտեսական աճն է, որը կատարում ենք փայլուն, գերազանց: Շատ բարձր աճի տեմպեր ենք ապահովվել»,- ինքնագոհ հայտարարեց Արցախի վարչապետը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է ձեզ հաջողվել Արցախի գրեթե բոլոր բիզնես ոլորտներում մասնաբաժին ունենալ, պրն Հարությունյանը պատասխանեց. «Ես մինչեւ ԼՂՀ վարչապետ լինելը, եղել եմ Արցախի ամենախոշոր բիզնեսմենը, հիմա դրանով չեմ զբաղվում: Ես համարվում եմ Ղարաբաղի ամենախոշոր հողագործը, ավելի ճիշտ՝ ոչ թե ես, այլ իմ ընկերությունները: Ես ոչ մի տեղ մենակ չեմ, այլ համասեփականատեր եմ, ես միշտ ընկերովի գործի կողմնակից եմ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: