«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ-Երեւան ավտոճանապարհը:
Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողների գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից: Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: Եվ Աշտարակի ավագանին դիմադրում է:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ եղբայր Նաիրի Սահակյանը ահաբեկել են Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եւ կարատեի խմբակ ունի:
Նրանք ստիպել են լուծարել խմբակը: Պարզաբանման համար զրուցեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով ասաց. «Բոլորն էլ պետք է օրենքի շրջանակներում գործեն: Պայմանագիր, լիցենզիա պետք է ունենան: Եթե դրանք չունեն, չեն գործի»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: