Լուրջ խնդիրներ՝ Վիտալի Բալասանյանի եւ ԼՂՀ դատախազության միջեւ․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի եւ ԼՂՀ դատախազության միջեւ պատգամավորի մահափորձի գործով դատավարության ընթացքում առաջացան լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին մահափորձ էր կատարվել Վիտալի Բալասանյանի դեմ, եւ ԼՂՀ դատախազությունը սույն գործով նախաքննության ընթացքում, ըստ Բալասանյանի, խախտել էր սույն գործով ունեցած որոշակի պայմանավորվածություններ, գործով արդարացի քննություն կատարելու ուղղությամբ:

Եվ այսպես, Վիտալի Բալասանյանի դեմ սպանության փորձ կատարած անձանց բավականին մեղմ մեղադրանք է առաջադրվել եւ հիմա Բալասանյանը պահանջում է, որ նախաքննական մարմինն՝ ի դեմս ԼՂՀ դատախազության վերանայի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը: Մեզ հասած տեղեկություններով՝ Վիտալի Բալասանյանը նկատել է, որ նախաքննություն իրականացնող մարմինը մեղադրյալներին մեղմ պատիժ սահմանելով, ունի որոշակի շահագրգռվածություն:

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Արցախի հերոսը, ԼՂՀ ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ իր դեմ իրականացված սպանության հետեւում պատվիրատուներ կան: Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ պատգամավորի սպանության փորձի համար մեղադրվում են Ստեփանակերտի բնակիչներ Արա Ավետյանը եւ Սերգեյ Հարությունյանը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս