Խաժակ Կարայանը փորձում է դեռեւս հին կապերից օգուտներ քաղել․ «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ցավոք, մինչ օրս էլ կան պաշտոնյաներ, ովքեր երբ զգում են, որ հողը ոտքերի տակ երերում է, հիմա` պաշտոնանկության վտանգ կա, սկսում են հնարավորինս «բարիքներ քաղել» այն աթոռից, որին պիտի հրաժեշտ տան: Մեր տեղեկություններով, նման «կարգավիճակում» է հայտնվել նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը, որը նոր ղեկավարի նշանակումից հետո էլ փորձում է դեռեւս հին կապերից օգուտներ քաղել:

Ըստ շրջանառվող լուրերի, Մարտին Սարգսյանը չի ցանկանում նրա հետ աշխատել, այդ իսկ պատճառով վերջինս ժամանակ չի կորցնում եւ փորձում է «ձեռքից եկածը» արագ-արագ իրականացնել: Հիմնական «թիրախը», բնականաբար, սեփական միջնորդությամբ այս կամ այն մարդուն ոլորտից հեռացնելն ու նրա փոխարեն «իր մարդուն» աշխատանքի տեղավորելն է: Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, նոր ղեկավարն այդքան հեշտությամբ չի ստորագրում աշխատողների «ցանկը», մանրազնին ուսումնասիրում է, թե ում են իրեն «դեմ տալիս», որպես աշխատող:

Խաժակ Կարայանը, այդուհանդերձ, չի դադարեցնում իր անդուլ աշխատանքը` հույս ունենալով մինչեւ վերջին րոպեն օգուտներ ստանալ զբաղեցրած պաշտոնից:

Լուրը ճշտելու համար դիմեցինք Խաժակ Կարայանին, ով փոխանցեց հետեւյալը. «Նման տեղեկություն առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Ոչ մեկը չի պատրաստվում ինձ աշխատանքից ազատել, ոչ էլ ես եմ ինչ-որ մեկին աշխատանքից ազատում կամ տեղավորում»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս