
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գործուղումներ գնալու օրենսդիր տիկնանց մոլուցքն այնքան է սրվել, որ Գալուստ Սահակյանը ստիպված խախտել է ԱԺ կանոնակարգը։
Պայքարի առաջամարտիկները ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանն ու Ռուզաննա Մուրադյանն են, որոնց համառ ջանքերի արդյունքում ԱԺ ղեկավարությունը, կանոնակարգին հակառակ, Միջխորհրդարանական միության պատվիրակության կազմը մեծացրել է՝ գերազանցելով թույլատրվածը։ Առավելագույն 9 հոգանոց կազմը դարձրել են 10, մինչդեռ այլ խմբերում առավելագույնը 7-8 պատգամավոր է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: