
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, ով օֆշորային սկանդալի գործով ձերբակալվել էր ամիսներ առաջ, բերվել է Հայաստան:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Սուքիասյանին երեկ արտահանձնել են Հայաստան:
Մեր տեղեկություններով, Սուքիասյանն այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։