«Ազգ» շաբաթաթերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու փաստով` մեծամասնություն ՀՀԿ-ից պատգամավորների գործուղումների, հիվանդության եւ այլ պատճառներով բացակայության դեպքում խորհրդարանում կարող է քվորումի խնդիր լինել:
Կառավարության հրավիրած արտահերթ նիստով, որն ի դեպ կարող է շարունակվել մինչեւ եկող շաբաթվա առաջին երկու օրերը ներառյալ, խորհրդարան են բերվել մի տրցակ նախագծեր եւ առաջարկվում է դրանք քննարկել եւ ընդունել արտահերթ ռեժիմով։ Երբ ընդդիմադիր քառյակն ու ՕԵԿ-ը պայմանավորվելով չմասնակցեցին գրանցմանը, քվորում չեղավ։
Երեքժամյա դադարի ռեժիմի առաջին 15 րոպեներից հետո ՀՀԿ-ն կարողացավ գտնել պակասող մի քանի քվեն ու քվորում ապահովել։ Ընդդիմությունը հաղթական էր՝ առել էր նիստը տապալելու համն ու դեռ հետո էլ փակ նիստ գումարեց՝ մտմտալու, թե ինչպես վիժում առաջացնի իշխանության ծրագրերում։
Չգիտենք՝ Հովիկ Աբրահամյանը որ լիներ ԱԺ նախագահը, նույն բանը կանեի՞ն մեր ընդդիմադիրները։
Ընդհանրապես, ԱԺ մեծամասնության համար դժվարին ժամանակ է սկսվել եւ դա բաժին է ընկել Գալուստ Սահակյանի պաշտոնավարմանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում