ՌԴ և Ուկրաինայի նախագահները խոսել են խաղաղության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է Լուգանսկի և Դոնեցկի մարզերում Կիևի ռազմական օպերացիան անհապաղ դադարեցնելու անհաժեշտությանը: Պորոշենկոն իր հերթին տեղեկացրել է Պուտինին իրավիճակը կարգավորելու իր ծրագրի մասին:

«Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ այդ ծրագրի իրականացման ժամանակ առաջնահերթ ուշադրութուն է դարձվելու է բնակչության բողոքն առաջացրած առանցքային խնդիրների լուծման վրա», – հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունն իր հերթին հաղորդել է, որ Պորոշենկոն Պուտինի հետ զրույցում նշել է երկրի արևելքում խաղաղության հաստատման ծրագրի առանցքային կետերն ու ժամանակացույցը: Նա նաև խոսել է պատանդների ազատ արձակման և ռուս-ուկրաինական սահմանին արդյունավետ վերահսկողության հաստատման անհրաժեշտության մասին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս