
Հունիսի 20-ին` ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.36-ին:
Այրվել են օդորակիչ և դարակներ (մոտ 10 քմ):