ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը կայացած ԵԿՄ համագումարի ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին: Համագումարի օրը նախագահությունում նստած ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Արթուր Աղաբեկյանին «Ժողովուրդ»-ը հարց ուղղեց. արդյոք դաշնակցականները եւս սատարում են Ս.Սարգսյանին: «Ես ՀՅԴ շարքերում եմ 1989թ., եւ առ այսօր հավատարիմ եմ մնացել ՀՅԴ կանոնադրությանն ու ծրագրերին: ՀՅԴ ԳՄ ցանկացած որոշում հաճույքով կյանքի եմ կոչել»,-ասաց նա: Իսկ թե ինչու են նման հայտարարություն արել ողջ ԵԿՄ-ականների անունից, Աղաբեկյանն ասաց. «ԵԿՄ-ն մեծ կառույց է, եւ ԵԿՄ անդամ են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: ԵԿՄ հայտարարությունը քննարկվել է մինչեւ համագումարը հրավիրելը, եւ այդ ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունվել էր նման որոշում: Բայց ասեմ` ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որի անդամներն ազատ են իրենց որոշումներում»: Թե ովքեր են դեմ եղել Ս.Սարգսյանին, Աղաբեկյանը չմանրամասնեց:




Լրահոս