Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը որոշել է խորհրդարանի անձնակազմին ՀՀ պետբյուջեի հաշվին «լավություն անել»: Իրազեկ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Մխեյանն աշխատակիցներին առաջարկել է այսուհետ իրենց անձնական բջջային հեռախոսները լիցքավորման դնել ոչ թե տանը, այլ Ազգային Ժողովում: Ըստ Մխեյանի` ԱԺ աշխատակիցներն իրենց բնակարաններում այդպես կկարողանան խուսափել ավելորդ էլեկտրաէներգիա ծախսելուց, եւ հեռախոսները կլիցքավորվեն պետության հաշվին: Մխեյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրերը: «Անհեթեթություն է»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Գագիկ Մխեյանը երգչուհի Սոֆի Մխեյանի հայրն է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ