Քեմերոնն ու Ռասմուսենը մեղադրում են Ռուսաստանին «միջազգային կարգը խախտելու» մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար: Այդ մասին նրանք հայտարարել են կառավարության ղեկավարի լոնդոնյան նստավայրում կայացած բանակցություններից հետո, որոնք նվիրված էին սեպտեմբերին Ուելսում նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Բրիտանացի  վարչապետի խոսքով՝ գագաթնաժողովին դաշինքը պետք է «Ռուսաստանին հասկացնի, որ միշտ ցանկացել է նրա գործընկերը, ոչ թե հակառակորդը լինել»:

«Սակայն Ռուսաստանը հարևան երկրում շարունակվող ագրեսիվ գործողություններով և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ սպառնալի վարքով խոչընդոտում է նման համագործակցությանը հետագայում», – հայտարարել է նա:

Քեմերոնն ու Ռասմուսենը որպես ագրեսիա են գնահատել են նաև Ռուսաստանի օգնությունը, որը նա ցուցաբերում է Ուկրաինայի անջատողականներին: ՆԱՏՕ-ի գործողությունները, որոնց ի պատասխան՝ «ուղարկել է ինքնաթիռներ, նավեր և զորք», բրիտանական վարչապետը գնահատում է որպես դաշնակցի դեմ ցանկացած սպառնալիքին արագ պատասխան տալու ունակություն:

Ռասմուսենը մեղադրել է Ռուսաստանը «միջազգային կարգը խախտելու համար»:

«ՆԱՏՕ-ն արդեն ձեռնարկել է շտապ քայլեր իր դաշնակցին պաշտպանելու համար, և ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր երկիր իր ավանդն է ներդնում», – հավելել է նա:




Լրահոս