ՉԻ ԱԶԴԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Գագիկ Բեգլարյանի եղբոր սանիկի` ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրը` ՀՀԿ անդամ Արթուր Սադոյանը: Հայտնի է, որ Սադոյանն էլ իր հերթին է որոշել պատգամավոր դառնալ թիվ 9 ընտրատարածքից, որտեղ հավանաբար իր թեկնածությունն է առաջադրելու ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ երկու օր հետո հստակ ասելու է` կառաջադրվի, թե ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ռուբեն Սադոյանի եղբոր թաղապետ դառնալը չի խոչընդոտի ազատ մրցակցությանը, նշեց. «Չեմ կարծում, ի՞նչ կապ ունի դա, հո թաղապետը չի կարող ժողովրդին ասել` սրան-նրան ձա՛յն տվեք: Եթե ես դնելու լինեմ, նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնի, բացարձակ իմ վրա չի ազդելու նրա թեկնածությունը»:




Լրահոս