ՊԱՀԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ԵԿՄ 9-րդ համագումարին ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, որին երկու անգամ ԵԿՄ-ից հեռացրել են: «Ժողովուրդ»-ը փորձեց Խաչատրյանից պարզել, թե այդքանից հետո ինչու է ընդունել ԵԿՄ-ի հրավերը: «Ես հրավիրված էի համագումարին, բա եթե ես «Երկրապահ»-ի համագումարին չգնամ, դու գնա՞ս: Մինչեւ հիմա հրավիրատոմսն էլ մոտս ա, գիտեի, որ պիտի հարցնես, դրա համար պահել եմ, որ քեզ ցույց տամ: Ո՞վ ա հեռացրել, ինձ ոչ մեկն էլ չի հեռացրել,  նման բան չկա»,-պատասխանեց Սուրեն Խաչատրյանը: Մարզպետին հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն է իրեն տարիներ առաջ հեռացրել ԵԿՄ-ից:




Լրահոս