
Հայ-ադրբեջանական սահմանին երեկ և այսօր երկու զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ին ԼՂՀ զորամասերից մեկի մարտական հենակետում, մյուսը՝ Արարատի մարզում:
Զոհված զինվորների անունները դեռ հայտնի չեն:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նախնական վարկածով՝ զինվորները զոհվել են հակառակորդի գնդակից: