15-ամյա պաղեստինցին գնդակահարվել է իսրայելական զինվորների կողմից Հորդանանի արևմտհան ափին. BBC-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են պաղեստինցի բժիշկները:
Զինվորականները զբաղվում են անցած շաբաթ առևանգված 3 իսրայելցի դեռահասների որոնումներով:
Իսրայելը մեղադրում է ՀԱՄԱՍ-ին առևանգման մեջ, սակայն իսլամականները հերքում են իրենց առնչությունն այդ միջադեպին:
Նախօրեին հակամարտության երկու կողմերն Արևմտյան ափին ներքաշվեցին բախումների մեջ: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերի ընթացքում իսրայելացի զինվորականները ձերբակալել են ավելի քան 280 պաղեստինցի: