Պատգամավորն առաջարկում է ծննդաբերած կանանց փոխհատուցել 10.000 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ  նիստում  այսօր քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության մասին նախագիծը:

Քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդես եկավ առաջարկով ՝ խնդրելով նախագծում հաշվի առնել նաև հղի կամ ծննդաբերած կանանցից գանձումներ կատարելու հարցը։ «Ստացվել է` հարցն ընդգրկված է այս օրենքով, և հիմա լուծելու համար ես առաջարկում եմ հաշվի առնել, որ պետական ոլորտում պետությունը նրանց համար փոխհատուցի ոչ թե 5000 դրամ, այլ՝ 10 000 դրամ», – առաջարկեց նա:

Նա նաև առաջարկեց փոխհատուցումը կատարել մասնավոր ոլորտում: «Այսինքն՝ երբ որ գործատուին պարտադրում ենք նպատակային սոցվճարի համար, մեկ անգամ էլ բացատրենք մեր գործատուներին դրա կարևորությունը, որ նույն 10 000 դրամը յուրաքանչյուր ամսվա համար մինչև երեխայի 2 տարեկան դառնալը մասնավոր հատվածը նույնպես պարտադիր կերպով փոխհատուցում կատարի»,- ընդգծեց նա։

Նախարարը շեշտեց, որ առաջին մասի հետ կապված գումարն ավելացնելու համար պետք է հաշվարկել պետբյուջեի հնարավորությունները, իսկ երկրորդ մասի հատ կապված՝ նշեց, թե առաջարկի շուրջ քննարկում կանեն երկրորդ ընթերցման ժամանակ:




Լրահոս