Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Օդեսայում Հայաստանի նորաբաց հյուպատոսարանը ղեկավարելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ ինքը լսել է միայն լրատվամիջոցներից: «Ես նման առաջարկ չեմ ստացել»,-հայտարարեց Մուրադյանը: Մինչդեռ նկատենք, որ մեր աղբյուրները հակառակն են պնդում. նա ոչ միայն ստացել է նման առաջարկ, այլեւ տվել իր նախնական համաձայնությունը: Ավելին, ըստ ԱԳՆ մեր աղբյուրների` Օդեսայում Հայաստանի հյուպատոսարանը բացվել է հենց Գեորգի Մուրադյանին աշխատանքով ապահովելու համար: Նույնիսկ ասում են` այդ հարցում միջնորդել է անձամբ Հովիկ Աբրահամյանը:
ՏԵՂԱՎՈՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ