ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ՍԴՀԿ-ից հեռացված Գեւորգ Պերկուպերկյանին: Սարգսյանի խոսքերով` Պերկուպերկյանը ՍԴՀԿ անվան տակ կեղծ համագումար է հրավիրել, ատենապետ գրանցվել, կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարել եւ այդ կեղծ փաստաթղթերը ՀՀ պետական ռեգիստր ներկայացրել: Նրա խոսքերով` տեղի է ունեցել հանցագործություն, ավելին, այն թելադրված է իշխանությունների կողմից ու պայմանավորված առաջիկա ընտրություններով: Նա համոզված է, որ այդպես փորձում են հարվածել ՀԱԿ-ին: Սարգսյանը պետական ռեգիստրում Պերկուպերկյանի` կեղծ փաստաթղթերով ատենապետ գրանցվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել նաեւ արդարադատության նախարարություն: «Գեւորգը եւ նրա խմբակը հեռացված են եղել ՍԴՀԿ-ից դեռ 2009թ. օրինական կարգով, մինչեւ իրենց 2009թ. կեղծ համագումարը»,-նշեց տիկին Սարգսյանը:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ