Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան 2014թ. աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո շնորհակալություն է հայտնել խաղընկերներին և թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին:
Նա ընդգծել է, թե չի ափսոսում, որ ընտրել է Իսպանիայի հավաքականը:
«Ես շատ շնորհակալ եմ խաղընկերներիս և գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին` ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար: Երազում էի մասնակցել աշխարհի առաջնությանը, և շատ հպարտ եմ, որ կրել եմ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը:
Ճիշտ եմ վարվել՝ ընտրելով Իսպանիան: Հիասթափությանս միակ պատճառն այն է, որ չկարողացանք ավելիին հասնել»,-նշել է նա: