Մոսկվայի քաղաքային դատարանի պրեզիդիումը որոշում է կայացրել չերկարացնել Հրաչյա Հարությունյանի ձերբակալման ժամկետը, որը մեղադրվում է ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենայով ուղևորներին փոխադրող ավտոբուսին բախվելու պատճառով 18 մարդու մահվան մեջ: Պրեզիդիումը խախտումներ է հայտնաբերել Տվերսկոյ դատարանի 2013-ի դեկտեմբերի 13-ի որոշմոն մեջ, և նյութերն ուղարկել է կրկնակի քննության. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
2013-ին տեղի ունեցած վթարի արդյունքում 18 մարդ զոհվել էր, ևս 60-ը` տուժել:
Փորձաքննությունը պարզել էր, որ Հարությունյանի բեռնատարը երկար ժամանակ չէր ենթարկվել տեխզննման: Բացի այդ՝ մեղադրյալը խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները:
Լուրի իսկությունը պարզելու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց Հարությունյանի դստեր ` Լիլիթի հետ, ով հայտնեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ դեռ անգամ դատավարությունը չի իրականացվել:
«Նման բան չկա, մենք նոր ենք զրուցել հորս պաշտպանի հետ, ով ոչ մի խոսք դրա մասին չի ասել: Դա ապատեղեկատվություն է»,-ասաց Ռուսաստանում հայ կալանավորի դուստրը: