Ադրբեջանի առաջին գեղեցկուհին հանցագործ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Miss Azerbaijan 2014» մրցույթում հաղթող ճանաչված Ջավիդան Ղուրբանովան օրինազանց է դուրս եկել. տեղեկացնում է haqqin.az-ը:

Տեղեկատվության համաձայն` Ադրբեջանի ամենագեղեցիկ աղջիկը քրեական պատասխանատվության է ենթարկվել խուլիգանության համար:

Նա դատապարտվել է 4 տարվա պայմանական ազատազրկման, որից երկուսն արդեն անցել են: Դատարանի որոշման համաձայն` Ղուրբանովային արգելվում է լքել երկիրը:

Հատկանշական է, որ «Miss Azerbaijan 2014»-ի կազմակերպիչները տեղյակ չեն եղել մրցույթին մասնակցող աղջկա քրեական անցյալի մասին: Նա պետք է ներկայացներ իր երկիրը «Միսս տիեզերք» մրցույթում, սակայն չի կարող մեկնել երկրի սահմաններից դուրս




Լրահոս