«Կարախանյանին ճնշել է այն ժամանակվա 6-րդ վարչությունը»:
Ճանապարհային նախկին ոստիկանապետը սկսել է «բացվել»: Կամաց-կամաց ասում է բաներ, որոնք հանրությունը վաղուց գիտի, բայց հետաքրքիր է, որ լսում են հենց նրա շուրթերից: Իսկ ի՞նչ է, մինչ այդ պարոն Օհանյանը չգիտե՞ր, որ 6-րդ վարչությունում գործերը սարքվում են ճնշումներ գործադրելու միջոցով: Վստահ ենք, որ գիտեր, բայց դա չէր խանգարում, որպեսզի ձեռքը գցեր 6-ի պետի ուսին ու նրա կենացը խմեր: Իսկ հիմա, երբ այդ նույն մեքենան իր դեմ սկսեց աշխատել, Օհանյանը խոսում է ճնշումներից: Լավ կլիներ, որ Օհանյանը մինչեւ վերջ անկեղծ լիներ ու հայտարարեր, թե իրականում ինչու իր դեմ հետապնդում սկսվեց եւ ում հրամանով: