ԲԱԺԱՆՈՐԴԻ ՓՈԽԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի քաղաքներում էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի վարձավճարները  գանձելու համար  հսկիչները բազում անգամ թակում են բաժանորդների դռները: Վճարունակները զլանում են բանկերի մասնաճյուղերում եւ փոստային բաժանմունքներում ժամանակին մուծել կոմունալ վարձերը, կարիքավորներն էլ, գումար չունենալով, սպասում են կենսաթոշակներին եւ ընտանեկան նպաստներին: Եթե բաժանորդը սահմանված ժամկետում կոմունալ վճարը չի մուծում, հսկիչը պարտավոր է կապարակնքել հաշվիչը: Վերստին  բաժանորդ դառնալու համար բնակիչը պետք է որոշակի գումար մուծի: Շատ դեպքերում  հսկիչներն  իրենք են մուծում  անվճարունակ բաժանորդի փոխարեն` գումարը որոշակի ժամկետում ընտանիքից ստանալու պայմանավորվածությամբ: Հսկիչներն այդ քայլին դիմում են ոչ միայն եւ ոչ այնքան  գթասրտությունից դրդված. բանն այն է, որ գումարների հավաքագրման ցածր ցուցանիշ ունեցող հսկիչները զրկվում են  աշխատավարձի  հավելավճարից:




Լրահոս