Armenian text to speach

Դուք մի հատ ձեր դարդը լացե՛ք. Էդ. Շարմազանովը` Արամ Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

«Պարո՛ն Մանուկյան, ձեր ֆրակցիայի համարյա կեսը ձեր հետ չի: Դուք մեզ մեղադրում եք, որ այլ քաղաքական ուժեր մեզ հետ չեն, դուք մի հատ ձեր դարդը լացե՛ք»,-կոչ արեց նա:

Նա իր ելույթում անդրադարձավ նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասին հնչած հայտարարություններին: «Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել: Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը: Երեկ նիստը վարել եմ, և եթե խոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել»,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ասել էր, թե ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն:




Լրահոս