Ռուսաստանը ֆինանսավորո՞ւմ է շերտաքարային գազի դեմ բողոքողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական հատուկ ծառայությունները գաղտնաբար ֆինանսավորում են շերտաքարային գազի ստացման դեմ պայքարը, որը Եվրոպայում իրականացնում են որոշ բնապահպանական կազմակերպութկուններ. համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Նրա կարծիքով՝ Մոսկվան նման քայլեր է ձեռնարկում, որպեսզի խորացնի եվրոպական երկրների կախվածությունը ռուսական գազի մատակարարումից. տեղեկացնում է Financial Times-ը:

Սակայն ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում արդեն հայտարարել են, որ դա Ռասմուսենի անձնական կարծիքն է, ոչ դե Դաշինքի տեսակետը:

Բնապահպանները Ռասմուսենի հայտարարությունն ընդունել են անթաքույց հեգնանքով: Մոսկվայի կողմից ֆինանսավորման մասին տեղեկատվությունը Greenpeace-ում անվանել են աբսուրդ:

«Մնում է զարմանալ, որ նման բան նրանք ծխում են ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում», – հայտարարել են կազմակերպության ներկայացուցիչները Guardian թերթին տված հարցազրույցում:

РИА Новости-ն հիշեցնում է, որ 2013-ին Greenpeace-ի տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել էին ռուսական իշխանությունների կողմից` Արկտիկայի ջրերում գտնվող նավթային հարթակներից մեկի վրա բողոքի ակցիայից հետո:




Լրահոս