Աղջիկ փախցնելը, չգիտես` ինչու, մեր հայրենակիցները հին հայկական սովորույթ են համարում, թեև հայ ժողովրդի պատմությունը չի հիշատակում դեպքեր ամուսնության այս տարբերակի մասին:
Armlur.am-ի զրուցակիցները, համենայն դեպս, հակված էին կարծելու, որ ավանդույթը գալիս է հնուց, և մեր ժամանակներում այն կարելի է հետադիմության արտահայտություն համարել:
Շատերն էլ դեմ են նման քայլի դիմող երիտասարդներին օրենքով պատասխանատվության ենթարկելուն, քանի որ, ինչպես մեր զրուցակիցներն էին նշում, աղջիկ փախցնելով՝ մարդն ընտանիք է ստեղծում, ոչ թե քանդում:
Հետաքրքիր է, որ երիտասարդ սերունդը ու հատկապես տղաները ոչ մի կերպ չեն արդարացնում նշված քայլը, իսկ ավագ տարիքի ներկայացուցիչների համար, նման ծայրահեղ քայլի դիմելով, ամուսնական դաշն կնքելու երևույթը ինչ որ առումով դեռ ընդունելի է:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան