Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ուղերձը՝ օլիմպիական օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ուղերձը օլիմպիական օրվա առթիվ.

«Հարգելի մասնակիցներ: Համայն աշխարհն է տոնում օլիմպիական օրը: Միասին ենք կիսում մարզական տոնի բերկրանքը և հաճելի է այդ առթիվ ողջունել ձեզ, սիրելի վազորդներ:

Անկախ տարիքից, սեռից և մարզական ունակություններից, միլիոնավոր մարդիկ իրենց երկրներում մասնակցում են այսօրվա մարզական միջոցառումներին, առավել ևս, որ միաժամանակ  նշում ենք ժամանակակից օլիմպիական խաղերի ստեղծման օրը: Իսկ օլիմպիական արժեքներն են բարեկամությունը, վարպետությունը  և  փոխադարձ հարգանքը: Ահա թե ինչու համաշխարհային մարդկությանը հրավիրում ենք սպորտի միջոցով շարժվել, սովորել և բացահայտել ունակությունները:

Հիմնականում սրանք են  օլիմպիական օրվա առանձնահատկությունները:  Կարևոր է, որ շատ մարդիկ բարեկամական ֆիզկուլտուրայի և սպորտի հետ, շարժվեն հանուն առողջության, միմյանցից սովորեն և բացահայտեն իրենց մարզական ունակությունները: Մարդկությունը այսկերպ կունենա հուսալի ապագա:

Մաղթում եմ  ակտիվ օլիմպիական օր»:




Լրահոս