Շախմատային մրցաշարերի անոնս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում չորս տուրից հետո աղյուսակը 4 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Արման Փաշիկյանը:

Գրոսմայստերներ Ռոբերտ Աղասարյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից ետ են մնում կեսական միավորով:

***

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո 5,5 միավորով ընթանում է առաջին տեղում:

Նույնքան միավոր ունի նաեւ գրոսմայստեր Հենրիկ Տեսկեն (Գերմանիա), բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

***

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով սկսեց օփենը Բուլղարիայի Վառնա քաղաքում:




Լրահոս